WOW! Հունվարի 31-ին Ես վարելու եմ EL Holding-ի 8-ամյակի երեկոն




Սիրով հայտնում եմ, որ Հունվարի 31-ին Էլ Հոլդինգ ընկերությունը, որն առաջին և ամենամեծ հայկական սնդուսափայլ բրենդն է և 2004 թ-ից թողարկել է El Style, Elite Life, Chocolate, NPY, El Baby ամսագրերը, կազմակերպել է առաջին կոնցեպտուալ փարթիները Հայաստանում և Elite Life Fair շքեղության և նրբագեղության 4 մասշտաբային ցուցահանդեսներ, նշելու է իր 8-ամյակը, և քանի որ ես իմ լրագրողական կարիերան սկսել եմ հենց այս բրենդում և Կամոբլոգը ձևավորվել է հենց Էլ Հոլդինգում աշխատելուս տարիներին Ես հաճույքով վարելու եմ այս երեկոն: Երեկոն փակ է, միայն գործընկերների և բաժանորդների համար, այն տեղի կունենա ԿԱՄԻ ակումբում, բնականաբար Ես մանրակրկիտորեն կլուսաբանեմ այս միջոցառումը հենց նույն գիշերը, իսկ թե ինչ է սպասվում հյուրերին, դա արդեն գաղտնիք է, Էլ Հոլդինգի միջոցառումները միշտ անակընկալներ են եղել հյուրերի համար: Մեծ ոգևորությամբ եմ սպասում այս երեկոյին, համոզված եմ մեզ անմոռանալի օր ենք ունենալու միասին: Առաջարկում եմ դիտել Էլ Հոլդինգի վերջին փարթիներից մեկը` 30 ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՀԱՅԵՐԸ, որը կրկին վարում էի Ես:

YouTube Preview Image